«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն՝ ուսուցիչների գործունեության վերաբերյալ

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն՝ ուսուցիչների գործունեության վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նոր կարգավորում. ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, ովքեր չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը՝ ներկայիս 2018 թվականի օգոստոսի 20-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ուսուցչին ներկայացվող պահանջները, համաձայն որի ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը,  ով ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում ( բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն