Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում լավագույն ավանդույթները պահպանվում են. (Ֆոտոշարք)

Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում լավագույն ավանդույթները պահպանվում են. (Ֆոտոշարք)

Ձեւավորված ավանդույթի համաձայն` տարեմուտը Կոնստանտին Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի կոլեկտիվը նշեց հյուրերի, սաների եւ հենց իրենց` ուսուցիչների համար կազմակերպված ուրախ համերգով:

Կատակներ, հումոր, երգ ու պար, դաշնամուր եւ ջութակ, կիթառ եւ վոկալ` Պյացոլայից մինչեւ Գերշվին, Միյոյից մինչեւ Օբրադոս, «Еще не вечер»-ից մինչեւ արգենտինյան միլոնգա, հեղինակային երգերից մինչեւ պոպուրիներ…

Հանդիսատեսը, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ հիացած եւ բավարարված լքեց դահլիճը` վայելելով Արմինե Սողոմոնյանի, Լուսինե Կարապետյանի, Բելլա Ամարյանի, Մարինա Մկրտչյանի, Տիգրան Առաքելյանի, Մարիա Պողոսյանի, Վարդան Շահինյանի, Գոռ Ասատրյանի, Արամ Հարությունյանի, Նելլի Նադարյանի, Աննա Պապյանի, Նարինե Մկրտումյանի, Աննա Ծատուրյանի եւ անկրկնելի Տամարա Պողոսովայի կատարումները: