Նարինե Դիլբարյան. «Ուսյալ, կրթված զինվորները շատ ավելի մեծ օգուտ կբերեին հայրենիքին»

Նարինե Դիլբարյան. «Ուսյալ, կրթված զինվորները շատ ավելի մեծ օգուտ կբերեին հայրենիքին»

Այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանին բերեց քաղաքական հաջողություն: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը: Այդ հաջողությունը ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումն էր: Դիլբարյանի խոսքերով՝ «Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ, բայց սկսվել է Եվրամիության հետ համագործակցության օրենսդրական ամրագրումը, որն իմ կարծիքով շատ կարեւոր փաստ էր»:

Անցնող տարում տեղի ունեցած դրական իրադարձություններից մեկն էլ, ըստ Դիլբարյանի, տարկետման սահմանափակման դեմ երիտասարդների պայքարն էր. նրանք պայքարում էին, որպեսզի բանակ գնային կրթությունը լիարժեք ստանալուց հետո. «Ես միանշանակ համոզված եմ, որ ամեն մի երիտասարդ պետք է իր պարտքը հայրենիքի հանդեպ հանձնի, ծառայի ազգային բանակում: Բայց ես գտնում եմ՝ այն երիտասարդները, ովքեր ունեն կրթության ձգտում, նրանք իրենց պարտքը կարող են հանձնել ԲՈՒՀ-ական կրթության ավարտից հետո: Համոզված եմ՝ ուսյալ, կրթված զինվորները շատ ավելի մեծ օգուտ կբերեին հայրենիքին»:

Այս երկու իրադարձություններն էին, ըստ Դիլբարյանի, կարեւոր, դրական, եւ շատ ուրախալի է, որ հասարակությունում հնչելի են դառնում երիտասարդների դիրքորոշումները. «2018-ին կարելի է սպասել ավելի հետաքրքիր ձեւակերպումների»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ