Մրցաշրջան 2018-ում Հայաստանի գեղասահորդները կմեկնարկեն հունվարի 15-ին, Եվրոպայի առաջնությունում

Մրցաշրջան 2018-ում Հայաստանի գեղասահորդները կմեկնարկեն հունվարի 15-ին, Եվրոպայի առաջնությունում

Հունվարի 15-ին Մոսկվայում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան /Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշում է, որ Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ նա ոտքի վնասվածքից դեռ լիովին չի ապաքինվել:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով Թինայի եւ Սիմոնի՝ Փհենչհանի օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը դեռ պահպանվում է: Բանն այն է, որ Իսրայելի պարային զույգը, որն օլիմպիական վարկանիշ էր նվաճել, մինչեւ այժմ մասնակցության հայտ չի ներկայացրել: Ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա, երբ ՄՕԿ-ը հրապարակի Չմշկորդների միջազգային միության (ISU) կողմից ներկայացված Օլիմպիական խաղերի մասնակիցների ցուցակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ