Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մեկ տարով հրաժարվել է Հայաստանի հավաքականից

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մեկ տարով հրաժարվել է Հայաստանի հավաքականից

Aravot.am-ի տեղեկություններով Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի անդամ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը մեր ընտրանու կազմում իր անդամությունը մեկ տարով կասեցնելու ցանկություն է հայտնել:

Պատճառը, գուցե, վերջին տարիներին հավաքականի կազմում նրա ցույց տված ոչ շատ բարձր արդյունքն է, ինչը նրան որոշակի լարվածության եւ կաշկանդվածության մեջ է գցել, կամ, գուցե այն, որ Սերգեյը վերջերս երեխա է ունեցել եւ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ