Դավիթ Թորոսյանն այս տարի շեշտը դնելու է երիտասարդ բռնցքամարտիկների վրա

Դավիթ Թորոսյանն այս տարի շեշտը դնելու է երիտասարդ բռնցքամարտիկների վրա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօրվանից ուսումնամարզական հավաքի է մեկնել Ծաղկաձոր, որտեղ կմնա մինչեւ հունվարի 23-ը:

Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հավաքի հրավիրել է 22 բռնցքամարտիկի:

«Տարին նոր է սկսվում: Առաջին հավաքին շեշտն ինչպես միշտ դնելու ենք ընդհանուր ֆիզպատրաստվածության վրա: Աշխատում ենք ընդլայնված կազմով: Յուրաքանչյուրին իրեն լավագույն կողմերով դրսեւորելու հնարավորություն ենք ընձեռում: Այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չկան: Պիտի ուսումնասիրենք միջազգային ֆեդերացիայի (AIBA) օրացույցը եւ կորոշվենք՝ որ մրցաշարերում հանդես գալ:

Մրցաշրջան 2018-ի գլխավոր մեկնարկը, թերեւս, մինչեւ 18 եւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնություններն են, ուստի ուշադրության կենտրոնում պահում ենք երիտասարդներին, որպեսզի պատշաճ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասում է Դավիթ Թորոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ