Մոուրինիոյի սիրելի ֆուտբոլիստներից ոչ ոք չկա ՈՒԵՖԱ-ի տարվա թիմում

Մոուրինիոյի սիրելի ֆուտբոլիստներից ոչ ոք չկա ՈՒԵՖԱ-ի տարվա թիմում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է տարվա թիմի ընտրության՝ ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի գովերգած իր ֆուտբոլիստներից ոչ ոք տեղ չի գտել խորհրդանշական թիմի կազմում:

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»):

Պաշտպաններ. Դանի Ալվես (ՊՍԺ), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ջորջո Կյելյինի («Յուվենտուս»):

Կիսապաշտպաններ. Կեվին դե  Բրյոյնե («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոսս,  Լուկա Մոդրիչ (երկուսն էլ՝ («Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»):

Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ