ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն կունենա շատ լուրջ կենսագրություն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակություն. Շարմազանով

ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն կունենա շատ լուրջ կենսագրություն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակություն. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաջորդ շաբաթվանից աստիճանաբար կսկսի քննարկել Հայաստանի նոր նախագահի թեկնածությունը։

«Մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺ-ն պետք է առաջադրի եւ ընտրի բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի։ Եւ դա մենք կանենք փետրվար ամսվա ընթացքում։ Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ «ՀՀ նախագահը պետք է լինի անկուսակցական, ունենա հստակ լիազորություններ։ Կներկայացնենք մի թեկնածուին, որը կունենա շատ լուրջ կենսագրություն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակություն»,- ասել է Շարմազանովը։

Հարցին, թե ինչքանով է հնարավոր, որ նախագահի թեկնածուն լինի  ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ վերջինս հայտարարել է, որ չունի նման ցանկություն. «Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ