ՀՀ-ում որեւէ քաղաքացի՝ անկախ ծագումից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»

ՀՀ-ում որեւէ քաղաքացի՝ անկախ ծագումից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»

«ՀՀ-ում որեւէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով քրեական հեղինակություն Ճըվճըվ Արոյի որդիների մասնակցությամբ դեպքերին՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀ նախագահը եւ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին։ Մեր խնդիրներն ու նպատակն է, որ ՀՀ-ում որեւէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»,- այսպես արձագանքեց պարոն Շարմազանովը դիտարկմանը, թե Ճըվճըվ Արոյի որդիները վեր են եղել օրենքից ու չեն պատժվել ավելի վաղ կատարած հանցագործությունների համար:

«Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ