Հայաստանի լավագույն շախմատիստներն այսօրվանից սկսում են պայքարը հանրապետության չեմպիոններին որոշելու համար

Հայաստանի լավագույն շախմատիստներն այսօրվանից սկսում են պայքարը հանրապետության չեմպիոններին որոշելու համար

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունների բացման եւ վիճակահանության արարողությունները:

Կանանց առաջնության մեկնարկային տուրում այսօր միմյանց հետ կխաղան Մարիա Գեւորգյան-Աննա Խաչատրյան, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:

Տղամարդկանց առաջնությունը կմեկնարկի Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան,Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան զույգերի դիմակայությունով: Տիգրան Հարությունյանն ազատ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ