Ժոզե Մոուրինիոն Արսեն Վենգերին առաջարկել է Մխիթարյանին փոխանակել Ալեքսիս Սանչեսի հետ

Ժոզե Մոուրինիոն Արսեն Վենգերին առաջարկել է Մխիթարյանին փոխանակել Ալեքսիս Սանչեսի հետ

Բրիտանիայի միանգամից մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ, մասնավորապես, «The Guardian»-ը եւ «Sky Sports»-ը տեղեկություն են տարածել, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել Լոնդոնի «Արսենալի» հետ՝ Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակելու առաջարկով: Սակայն այս գործարքին խանգարել կարող է Մխիթարյանի բարձր աշխատավարձը ՄՅՈՒ-ում: «The Guardian»-ի տեղեկությունով հայ կիսապաշտպանը ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական ստանում է մոտ 200 հազար ֆունտ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ