Ոչ բիզնեսային երեւույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, որը նույնպես երեւույթներ ունի. «Չորրորդ իշխանություն»

Ոչ բիզնեսային երեւույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, որը նույնպես երեւույթներ ունի. «Չորրորդ իշխանություն»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքն էլ ֆինանսական խնդիրներ ունի, բայց որդիներից, ովքեր ապրում են «մոտավորապես խրուշչովյան տներում», երբեք փող չի վերցնի, եթե անգամ նրանք «բիզնեսային երեւույթներ էլ ունեն»։

«ՉԻ» – Սա իսկապես մարդկային ողբերգություն է։ ԱԺ նախկին նախագահը ցանկանում է մոտավորապես առանձնատուն գնել, բայց ոչ բիզնեսային երեւույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, որը նույնպես երեւույթներ ունի։ Իսկ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, իր իսկ խոստովանությամբ, շատ ավելի լավ էր ապրում խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրեն էր։ Ոչ թե այն պատճառով, որ մաղարիչային երեւույթներ կային, այլ որովհետեւ աշխատավարձը բարձր էր (եւ ոչ թե ԱԺ նախագահ աշխատած տարիների պես՝ ընդամենը միլիոն դրամ)։ Բայց միեւնույն է՝ որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ, Գալուստ Սահակյանի համար կոմունիստների ժամանակ «տանջահար երեւույթ էր»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում