Փոքր բիզնեսը Հայաստանում. բիզնես միջավայրը բարելավվել է, բայց առանցքային մարտահրավերները դեռևս առկա են

Փոքր բիզնեսը Հայաստանում. բիզնես միջավայրը բարելավվել է, բայց առանցքային մարտահրավերները դեռևս առկա են

ԵՄ-ի աջակցությամբ և «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության ներքո պատրաստված «Հայաստանում ՓՄՁ քաղաքականության բարեփոխումների մոնիտորինգ» զեկույցը պարզել է, որ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման աջակցման քաղաքականությունները Հայաստանում վերջին շրջանում բարելավվել են, սակայն առանցքային մարտահրավերները պահպանվում են և խոչընդոտում են ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը:

Զեկույցը կենտրոնանում է ՓՄՁ-ների միջազգայնացման երկու համապատասխան ոլորտների վրա. հայաստանյան ՓՄՁ-ներին կապել ագրոբիզնեսի ոլորտում առկա գլոբալ արժեքային շղթաների հետ և ՓՄՁ-ներին փոխկապակցել շինարարական նյութերի ոլորտում գործող բազմազգ ձեռնարկությունների հետ:

Զեկույցը բացահայտում է, որ 2014 թվականից ի վեր հայկական ապրանքների արտահանումների ընդհանուր արժեքը յուրաքանչյուր տարի աճում է մոտ 15 տոկոսով, սակայն արտահանման մակարդակները դեռևս զիջում են Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների տարածաշրջանային միջին ցուցանիշին: «Բարձրարժեք ապրանքների արտադրությունն ու մշակումը կօգնեն դիվերսիֆիկացնել Հայաստանի արտահանման զամբյուղը և կաջակցեն տեղական ընկերություններին շարժվել դեպի գլոբալ արժեքային շղթաներ»,- առաջարկված է զեկույցում:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից պատրաստված զեկույցը «Աջակցելով ՓՄՁ մրցունակության բարեփոխումներին Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի մի մասն է: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության ներքո:

EU NEIGHBOURS east