Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի մրցույթը կայացավ. տնօրեն չընտրվեց

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի մրցույթը կայացավ. տնօրեն չընտրվեց

Այսօր տեղի ունեցավ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել: Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որն էլ չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի 8 անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ: Մրցույթի արդյունքում հաղթող չի գրանցվել:

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

 ՀՀ մշակույթի նախարարություն