Մանվել Գրիգորյան. անհրաժեշտության դեպքում դարձյալ Երկրապահը հաշված ժամերի ընթացքում կհայտնվի առաջնագծում

Մանվել Գրիգորյան. անհրաժեշտության դեպքում դարձյալ Երկրապահը հաշված ժամերի ընթացքում կհայտնվի առաջնագծում

Երկրապահ ուխտագնացներին այսօր մեծ ոգեւորությամբ ընդունեցին Արցախի հարավային, հարավ-արեւելյան ուղղության զորամասերում, մարտական հենակետերում:
Առանձնահատուկ խորհուրդ ուներ ծաղկադրումը, որ կատարվեց Արալեռի զորամասում: 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ոսոխի արկակոծումից կոտրվել էր այս զորամասի տարածքում դեռ 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի տեղադրած խաչքարը: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ արագորեն ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն՝ իբրեւ ապացույց, որ հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքն անմահ են:

Մարտական հենակետերում զորավար Մանվել Գրիգորյանը հավաստիացնում էր, որ 1989-ից ցայսօր Երկրապահն Արցախում է, մարտական հենակետերում: Նա մատնանշեց, որ հայոց բանակն այնքան ամուր ու հզոր է, որ դա գիտակցելով՝ թուրք ազերին զսպում է ախորժակը: Սակայն, ազատամարտի վետերան երկրապահների, երիտասարդ երկրապահների անունից նա հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում դարձյալ Երկրապահը հաշված ժամերի ընթացքում կհայտնվի առաջնագծում:

Զորամասեր այցից հետո, երբ ավագ ընկերներն այցելում էին հենակետեր, պատանի երկրապահ կամավորականներն էլ շրջում էին հոսպիտալներում, հիվանդանոցներում՝ բոլորին սիմվոլիկ նվերներ բաժանելով:

ԵԿՄ մամուլի հաղորդագրություն