Հետաքրքիր նախաձեռնություններ՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով

Հետաքրքիր նախաձեռնություններ՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով

Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 2018-ի կարևոր երկու հոբելյաններին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին կարձագանքի հետաքրքիր նախաձեռնություններով:

Մասնավորաբար, մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով թանգարանը նախատեսում է կազմակերպել Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ի նշանավորումն այս կարևոր տարեթվի կտպագրվի նաև «Հարյուրամյա մայրաքաղաք» խորագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմ:

Բավական ուշագրավ՝ «Երևանի գլխավոր ճարտարապետները» խորագրով ցուցահանդես էլ նախատեսվում է կազմակերպել մայրաքաղաք Երևանի 2800-ամյակի առիթով:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե