«Իրենց մասնավոր երկիրն են սարքել, ում ուզեն՝ տանեն, փակեն». իրավապաշտպան

«Իրենց մասնավոր երկիրն են սարքել, ում ուզեն՝ տանեն, փակեն». իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը եւս ահազանգում է «Սասնա ծռեր» Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի կյանքին սպառնացող վտանգների մասին:

Հիշեցնենք, որ Բիլյանն ու Բարսեղյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

Ըստ իրավապաշտպանի` հայտնի է, որ  ՔԿՀ-ներում կրիմինալ մթնոլորտ է, կրիմինալ մտածողություն, այնտեղ հարցերը չեն լուծվում օրենքի շրջանակում. «Մի քանի հոգով որոշում են՝ ում ծեծեն, ոնց հարց լուծեն»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով` Բիլյանի ու Բարսեղյանի վրա  իրականացվող ճնշումները մի բան են վկայում. «Չեն կարողանում մարսել իրենց անզորությունը, որ չեն կարողացել մի գունդ հսկել, որ կարելի է  մտնել ու գրավել, ընդ որում «Հաց բերողը» միայնակ այդ գունդը գրավեց, նույնիսկ մեկ մարդու դեմը չէին կարողանում առնել: Այսքան ժամանակ չենք լսել, որ այդ մարմինները, որ չեն կարողացել հսկել գունդը, ազատվեն պաշտոնից կամ նկատողություն ստանան, բայց թիրախ են ընտրվել այս մարդիկ ու ամեն կերպ փորձում են նրանց կոտրել, հասկանալի է, որ այս ուժեղ տղաները հենց այնպես հացադուլի չէին գնալու»:

Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելիս բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին իրավական ոլորտի բարեփոխումների մասին, բայց իրականությունը հակառակ պատկերն է ցույց տալիս. «Այսպես էլ ինելու ու ոչինչ չի փոխվելու, իրենց մասնավոր երկիրն են սարքել, ում ուզեն տանեն, փակեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ