Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները:

Տղամարդիկ, առաջին տուր. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան՝ 1:0, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան՝ ոչ-ոքի, Տիգրան Հարությունյանն ազատ էր:

Երկրորդ տուրի զույգերն են. Տեր-Սահակյան-Մ. Պետրոսյան, Տ. Լ. Պետրոսյան-Հովհաննիսյան, Գաբուզյան-Սարգսյան, Անդրիասյան-Փաշիկյան, Հարությունյան-Գրիգորյան: Ազատ է Հայկ Մարտիրոսյանը:

Կանայք, առաջին տուր. Մարիա Գեւորգյան-Աննա Խաչատրյան՝ 1:0, Մարիա Կուրսովա-Սոնա Ասատրյան՝ 1:0, Մարիամ Մկրտչյան-Աննա Սարգսյան՝ 0:1, Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան՝ 1:0, Նարե Առաքելյան-Լիլիթ Գալոյան՝ ոչ-ոքի:

Երկրորդ տուրում կհանդիպեն. Խաչատրյան-Գաբոյան, Սարգսյան-Ղուկասյան, Գալոյան-Մկրտչյան, Ասատրյան-Առաքելյան, Գեւորգյան-Կուրսովա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chesspro.ru-ի