Սերժ Սարգսյանը հստակ ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը. ՀԺ

Սերժ Սարգսյանը հստակ ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը. ՀԺ

Նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետեւյալը.

«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաեւ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը…»:

Այսպիսի բացառիկ գովքը, ինչիպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերեւս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաեւ ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում