Հրդեհներ Վանաձորում. Այրվել է տանտիրուհին

Հրդեհներ Վանաձորում. Այրվել է տանտիրուհին

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու 3-րդ շենքի 40-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ ամբողջությամբ այրվել է ննջասենյակն իր գույքով: Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1930 թ. ծնված Ա. Մ.-ի այրված դին:

Քիչ առաջ մեկ այլ հրդեհ էլ գրանցվել է Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի թիվ 3 քոթեջում: Այրվել են 2 բնակարանների տանիքը, մասնակի վնասվել են նաեւ առաստաղները: Բարեբախտաբար տուժածներ չկան:

Այս պահին պարզվում են հրդեհների առաջացման պատճառները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ