«Ալիեւը լուրջ մրցակից չի ունենալու»

«Ալիեւը լուրջ մրցակից չի ունենալու»

Ադրբեջանում հիմնական ընդդիմադիր գործիչները հրաժարվում են հոկտեմբերի փոխարեն ապրիլին նշանակված ընտրություններին մասնակցելուց, իսկ ազդեցիկ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը կալանավայրում է եւ գուցե ընտրություններից հետո միայն ազատ արձակվի. երեկ անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու որոշմանը՝ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: «Ադրբեջանի «Ազգային խորհուրդը», որն ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն է, եւս բոյկոտելու է ընտրությունները:

Մյուս թեկնածուները, որոնք հայտարարել են մասնակցության մասին, անկախ քաղաքական դեմքեր չեն: Ալիեւը լուրջ մրցակից չի ունենալու, այդ անձինք նրա հրահանգով են թեկնածությունն առաջադրել»: Փորձագետը նկատեց՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կայացվել է բավականին արագ. «Հիմնավորումները, որոնք ասում է Ալիեւի շրջապատը, պատճառաբանված չեն՝ տոնակատարություն, բերքահավաք… լուրջ չէ: Սա ենթադրում է, որ այդ որոշումը շատ արագ է կայացվել: Կլանային խնդիրներ կան, որոնք հանրության համար հասանելի չեն»:

Թեմայի շուրջ՝

«Առավոտ»

09.02.2018