Արձանամարտ. «Ազգ»

Արձանամարտ. «Ազգ»

Հիմա իսկական արձանամարտ է տեղի ունենում մեկ այլ հերոսի` Արամ Մանուկյանի շուրջը, հատկապես սոցցանցերում: Կողմերը շատ են, բայց խոսենք գլխավորների մասին: Առաջինը՝ Հ.Յ. Դաշնակցությունը, ինչպես նաեւ մեկ օրից մյուսը դաշնակցական դարձած պատմաբաններ պահանջում են Արամի արձանը տեղադրել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում՝ որպես հայկական նոր պետականության հիմնադիրի: Քաղաքապետությունը, իր հերթին, որպես լիազոր կողմ, պատրաստակամ է այդ պահանջը բավարարել, սակայն մասամբ՝ արձանը տեղադրել Արամի անունը կրող փողոցի հանդիպակաց վայրում, մետրոպոլիտենի կայանի դիմացի աստիճաններին:

Առաջին կողմը պահանջում է նաեւ հենց ա՛յս տարի, Առաջին Հանրապետության ծննդյան 100-ամյակի օրերին, արձանը սարքել-պրծնել ու տեղադրել, ինչին համաձայն է թվում քաղաքապետությունը, որն արդեն իսկ ձեռնարկել է մրցույթ եւ մրցանակ է շնորհել մի էսքիզի, որը հավակնում է արձանի վերածվել ու տեղադրվել: Ահա այդ էսքիզն է, որ այսօր սոցցանցերում քննարկվում է խայտաբղետ մեկնաբանություններով, ինչպես էսքիզն ինքն է խայտաբղետ՝ եռագույն դրոշի ծալքերից վեր է խոյանում, ավելի շուտ՝ դուրս է պրծնում, մի ճղճիմ գլուխ, որի դեմքի արտահայտությունը կարծես ուզում է ասել՝ «Ե՛ս ծնվեցի»: Այլ խոսքով՝ ոչ իսկ նատուրալիստական, այլ կառնավալային մի անճաշակություն, որը անհարիր է Սարդարապատի որոշումը կայացնող ու ճակատամարտի թիկունքն ապահովող նշանավոր գործչի կերպարին:

Մեզ պետք չեն ո՛չ կուռքեր, ո՛չ էլ կեղծ-հայրենասիրական ռաբիզություններ: Այլ զուսպ, արժանապատիվ, կերպարային ու հարազատ արձաններ: Պետք է նոր մրցույթ հայտարարել, կամ, նախընտրաբար, տաղանդավոր մի արվեստագետի պատվեր տալ եւ սպասել:

Լավ ստեղծագործությունները ժամանակ են պահանջում:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում