Մութ գործարք. կառավարությունն աննկատ որոշում ընդունեց Ֆիրդուսի բնակիչների վերաբերյալ. ՀԺ

Մութ գործարք. կառավարությունն աննկատ որոշում ընդունեց Ֆիրդուսի բնակիչների վերաբերյալ. ՀԺ

Նախօրեին առավոտյան կառավարության նիստի օրակարգում վերջին պահին որոշման մի նախագիծ հայտնվեց, որը դասակարգված էր չզեկուցվող հարցերի շարքում եւ աննկատ ընդունվեց:

Որոշումը վերաբերվում էր Ֆիրդուսի թաղամասի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերին համարժեք փոխհատուցում տալու գործընթացն արագացնելուն:

Ամեն բան գեղեցիկ շարադրված է կառավարության որոշման մեջ մինչեւ այն պահը, երբ ծանոթանում են այն ընկերություններին, որոնք հանդիսանալու են հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերը:

Պարզեցինք, թե որոնք են այդ ընկերությունները, ում անվան հետ են կապվում եւ դրանց սեփականատերը ինչ ծառայություններ է մատուցել իշխանություններին:

Երեւանում նախկինում իրականացված կառուցապատումները, որոնք կապված են եղել բնակիչներին պատկանող տարածքները գերակա շահ ճանաչելու հետ, չափազանց հաճախ պարուրված են եղել մութ ու կասկածելի գործարքներով: Ֆիրդուսի դեպքում եւս, փաստորեն, բացառություն չի լինի:

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում