«Այսքանից հետո ձեզ ո՞վ է իրավունք տվել միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին եւ թելադրել ձեր կամքը». «Ազգ»

«Այսքանից հետո ձեզ ո՞վ է իրավունք տվել միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին եւ թելադրել ձեր կամքը». «Ազգ»

Հայերս ազնվաբարո, այլասեր եւ մեծահոգի ազգ ենք եւ հարգանքով ենք վերաբերվում Ալեքսանդր Նեւսկուն, Դմիտրի Դոնսկոյին եւ այլ գործիչներին: Ավելին, մենք պահպանում ենք մեծ գրողներ Ա.Պուշկինի, Ա.Չեխովի, Լ.Տոլստոյի, Մ.Գորկու եւ այլոց հուշարձանները Հայաստանում: Նրանց անուններով կան փողոցներ եւ դպրոցներ: Մենք նաեւ սիրում ու հարգում ենք ռուսական հարուստ մշակույթը: Եվ ոչ միան ռուսական, այլեւ ուրիշ ժողովուրդների մշակույթը: Սա քաղաքակիրթ ազգի հատկանիշ է, որը շատերին բնորոշ չէ:

Այսքանից հետո ձեզ ո՞վ է իրավունք տվել միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին եւ թելադրել ձեր կամքը: Անցել են խորհրդային ստրկության դաժան եւ անմարդկային ժամանակները, երբ մենք անզոր էինք այդ ահավոր ուժի դեմ: Կարծում եմ, որ ձեզ այդպես գործելու իրավունք տվել է մեր տականքը, որը հանցավոր գործարքի մեջ է ձեզ հետ:

Մի կարեւոր հանգամանք: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական գործակցությունը եւ բարեկամությունը: Որեւէ պարագայում չի կարելի կորցնել իրականության զգացումը եւ ընկնել անպտուղ հույզերի ոլորտը: Բայց մենք թույլ չենք տա ձեր տականքին որոշել մեր պետության եւ ազգի խնդիրները: Սա մեզ համար աքսիոմատիկ ճշմարտություն է: Կրկին անգամ հիշեցնենք, որ հայը ոչ միայն հաղթող, այլեւ պատժող տեսակ է: Այս առումով տեղին է հիշել Նժդեհի խոսքերը. «Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար»: Այնպես որ, պարոնայք, զգույշ եղեք:

Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ

Հետնյալ թվով արված այս պնդումները, որոնք վաղուց արդեն լայնորեն շրջանառվում են դաշնակցականամետ պատմաբանների կողմից, անհեթեթ են պարզապես, միամիտ երեւակայության արդյունք: Նախ բնավ պետք չէ մոռանալ, եւ առաջին հերթին իրե՛նք՝ ռուսները չպետք է մոռանան, որ «ազգային լեգեոններ» գերմանացիները ստեղծել են Խ. Միության գրեթե բոլո՛ր ազգերից, առաջին հերթին՝ ռուս եւ ուկրաինացի գերիներից, նաեւ վրացիներից եւ Ալիեւի պապերից: Երկրորդ, եթե Կարմիր բանակը Ստալինգրադի ճակատամարտում պարտվեր, մի անզոր Նժդեհ կամ Դրո ի՞նչ կարող էին անել Հայաստան ներխուժելու պատրաստ թուրքական դիվիզիաների դեմ. Հիտլերը նրա՞նց կարծիքը պիտի հաշվի առներ: Այնպես որ, հրաժարվենք բոլոր «եթե»ներից եւ արձանագրենք պատմությունն այնպես, ինչպես կա, եւ այդ մասին միշտ հիշեցնենք նաեւ մեր ռուս ընդդիմախոսներին: Խմբ.:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում