ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպել է Հայաստանի գործարարներին

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպել է Հայաստանի գործարարներին

ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստան կատարած այցելության ժամանակ, որը հիմնականում տնտեսական ուղղություն ուներ, հանդիպեց Հայաստանի բիզնես ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ընդլայնման ուղիները:

Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքի էջը:

«Բազմաթիվ հնարավորություններ կան հայկական բիզնեսների համար՝ ամերիկյան շուկա մտնելու, իսկ ամերիկյան ընկերությունների համար Հայաստանի տնտեսության առանցքային հատվածներում ներդրումներ անելու համար: Ես հպարտ եմ, որ Պետդեպարտամենտը և Երևանում ԱՄՆ դեսպանատունը կարող են կամուրջ դառնալ մեր տնտեսությունների միջև՝ օգնելով մեր երկրների երկուստեք բարգավաճմանն ու աճին»,– նշեց նա: