Արթուր Աբրահամ. «Հեռանալու իմ ժամանակն էլ է մոտենում»

Արթուր Աբրահամ. «Հեռանալու իմ ժամանակն էլ է մոտենում»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Երեւանում է: Նա եկել է անձնական գործերով եւ այստեղ կմնա մեկ շաբաթ:

Այսօր Aravot.am-ը «Դինամո» ՄՀԿ-ում, որտեղ Աբրահամը հետեւում էր բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության եզրափակչին, նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մարզասերները տեւական ժամանակ նրան ռինգում չեն տեսնում. «Ճիշտ եք նկատել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Բայց շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին: Այն կայանալու է ապրիլի 28-ին, սակայն մրցակիցս դեռ որոշված չէ», – ասաց Աբրահամը:

Հարցին, թե պրոֆեսիոնալ ռինգում դեռ երկա՞ր է մնալու, 38-ամյա չեմպիոնը պատասխանեց. «Շատ ժամանակ չի մնացել: Երկու կամ երեք մենամարտ եւ ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ