Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին

Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Վիեննա:

Փետրվարի 12-ին նախարարը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության նախարարության պետական քարտուղար Յոզեֆ Պլանկի հետ: Կքննարկվեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված հարցեր:

Նախատեսված են նաև  հանդիպումներ Ավստրիայի գյուղատնտեսության պալատի նախագահ Հերման Շուլտեսի, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև անասնապահական ֆերմաներ, այգեգործական տնտեսություններ և ագրովերամշակման ձեռնարկություններ: Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին