Ներդրողի համար շոկ է, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն. «Հրապարակ»

Ներդրողի համար շոկ է, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն. «Հրապարակ»

Հայաստանի զարգացման հիմնադրամը, որի «հիմնական առաքելությունն է՝ խթանել երկրի տնտեսական աճը», ինչպես ձեսակերպված է 2015-ին ստեղծված հիմնադրամի պաշտոնական էջում, 2017-ի մայիսից ղեկավարում է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, ծնունդով Թեհրանից Արմեն Ավակ Ավակյանը։ Նրա մասին խիստ հակասական կարծիքներ կան դաշտում՝ էքստրավագանտ շոումենից մինչեւ եվրոպական մտածողությամբ մենեջերի։

– Դուք ինչպես եք գովազդում Հայաստանը, ինչպե՞ս եք համոզում նրանց, որոնք անվստահություն ունեն Հայաստան պետության նկատմամբ։

– Գովազդելու տեսակետից էս պահին ունենք երկու հիմնական ուղղություն՝ մարկետինգային ռազմավարության տեսանկյունից։ Մի ուղղությունը մեր «Ընտրիր Հայաստան» բովանդակային փաթեթն է, որի իմաստն այն է, որ մենք «Ա» թիմերից ենք աշխարհում. խոսքը մարդու մասին է։ Մենք խելացի ազգ ենք եւ ունենք էդ ներուժը՝ խելացի լինելու։ Դարեր շարունակ մենք պարտավոր ենք եղել խելացի լինելու։ Էստեղ արդեն ասում ենք, որ Հայաստանը միակ երկրներից է աշխարհում, որ շախմատը պարտադիր է դպրոցներում։ Դա հետաքրքրում է նեդրողին, շոկ է իր համար, որ բոլոր դպրոց ավարտածները շախմատ խաղալ գիտեն։ Դա մեր տրամաբանությունն է ցույց տալիս։ Ասում ենք, որ մենք ստեղծագործ ազգ ենք, որ աշխարհում կան առօրյա օգտագործման տարբեր ապրանքներ, որոնք ոչ մեկը չգիտի, որ հայ է ստեղծել։ Ու նման այլ բացատրություններ։ Երկրորդը մի քիչ ավելի ֆունկցիոնալ է՝ սրանք ավելի էմոցիոնալ էին։ Ֆունկցիոնալ ուղին էլ հետեւյալ ձեւ ենք ներկայացնում. մեր միջազգային պայմանագրերն ունիկալ են։ Չկա աշխարհում երկրորդը, որ ունենա էդ համակցությունը։ Մենք Եվրասիական միության անդամ ենք, միեւնույն ժամանակ ունենք Եվրամիության հետ GSP+ ռեժիմ։ Ունենք նաեւ Իրանի հետ սահման, որի հետ տնտեսական լավ հարաբերությունների մեջ ենք։ Էս երեքի համակցությունը չկա աշխարհում երկրորդ երկիր, որ ունենա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում