Մարզպետը  Բերդ քաղաքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Մարզպետը  Բերդ քաղաքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Հայտնել ենք  Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու  հետ կապված  լարված իրավիճակի մասին: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը փետրվարի 8-ին որոշում է կայացրել մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Իշխանի Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ  Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց»   պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանին հարցրինք, թե Անահիտ Ջուլհակյանը Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի աշխատակի՞ց է: Նա ասաց՝ ոչ, Ա. Ջուլհակյանն  ունի դպրոցի տնօրեն ընտրվելու համար պահանջվող հավաստագիր, որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ է  աշխատել Բերդի քաղաքի վարժարանում, դրա լուծարվելուց հետո`Բերդի թիվ 3  հիմնական դպրոցում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ