Սպիտակ փոշով լցված նամակ՝ Դոնալդ Թրամփ կրտսերի կնոջը. «Ամերիկայի ձայն»

Սպիտակ փոշով լցված նամակ՝ Դոնալդ Թրամփ կրտսերի կնոջը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները փորձում են գտնել Դոնալդ Թրամփ կրտսերի Նյու Յորքում գտնվող բնակարան սպիտակ փոշով նամակ ուղարկողին։ Նամակը բացել է նախագահ Թրամփի որդու կինը՝ Վանեսան, որից հետո իրեն վատ է զգացել, սկսել է հազալ, առաջ է եկել սրտխառնոց։

Նա զանգահարել է շտապ օգնություն, որի անձնակազմը, անվտանգությունից ելնելով, նրան տեղափոխել է հիվանդանոց։

Ինչպես բնակիչներից Սյուզըն Գրելլան է ասում, դեպքը զզվելի արարք է։ «Մի բան է նախագահին չսիրելը, մեկ այլ բան՝ նրա ընտանիքի դեմ նման արարքի դիմելը»։

Փոշու նախնական ստուգումները ցույց են տվել, որ այն չունի վտանգավոր պարունակություն։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: