Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 14-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում`

Փետրվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի փետրվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.80C (1979 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.10C (1969 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.00C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՀՀ ԱԻՆ